Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վանաձորի հարկային տեսչության մոտ պայթյուն է տեղի ունեցել, վնասի չափը ճշտվում է

Վանաձորի հարկային տեսչության մոտ պայթյուն է տեղի ունեցել, վնասի չափը ճշտվում է
04.06.2016 | 17:09

Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող հարկային տեսչության դիմաց պայթյուն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որն 00:40-ի սահմաններում նշված հասցեում գործող Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասում տեղադրված աղբամանում անհայտ իրի պայթյունի հետևանքով կոտրվել է դռան ապակիները և մուտքի գլխավերևի ծածկի շերտը, վնասի չափը պարզվում է, քննությունը վարում է քննչական վարչությունը:

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ